Արարատ Միրզոյանի կինը գրել է. <<Մեկ շաբաթ ֆեյսբուք չէի մտել, մտա` պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել>>
Մեկ շաբաթ ֆեյսբուք չէի մտել, մտա ֆեյսբուք` պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար:
Ահա այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է. Longchamp Roseau, արժեքը
$100-250: Նշեմ նաև, որ քանզի Արցախ այցի մասին տեղեկացա այցից 2 օր առաջ,
իսկ իմ պայուսակները սպորտային պայուսակներ են (cross-body կամ
backpack`ռյուկզակ) և ես ժամանակ չունեի այցին համապատասխան պայուսակ ձեռք
բերել, իր պայուսակը 2 օրով սիրով տրամադրեց քույրս` Alvinaն: