Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից
Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից: Sky Sports-ի տեղեկություններով` պորտուգալացի մարզիչը համաձայնել է համագործակցել Իսպանիայի հարկային ծառայությունների հետ և խոստովանել իր ապօրինի ստացած եկամուտների մասին:
Այսպիսով, նրան մի տարի ազատազրկելու փոխարեն առաջարկել են տուգանք վճարել: Հետաքննությունը պարզել էր, որ Մոուրինյոն 2011-2012 թվականներին, երբ մարզում էր Մադրիդի «Ռեալը», թաքցրել էր իր եկամուտների մի մասը:
Այդպիսով, 2011-2012 թվականներին Իսպանիայի հարկային ծառայություններին նա պարտք էր մնացել 3.3 միլիոն եվրո: