ՀՀ դեսպանը Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրք է նվիրել Ռայմոնդ Պաուլսին
Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է հանրահայտ խորհրդային և լատվիացի երգահան, խմբավար և դաշնակահար Ռայմոնդ Պաուլսի հետ:
«Մեծ պատիվ էր հանդիպել լեգենդար լատվիացի կոմպոզիտոր և դաշնակահար Ռայմոնդ Պաուլսի հետ, որը հայ ժողովրդի մեծ բարեկամն է: Մենք քննարկել ենք արդիական քաղաքականությանը, մշակույթին և կյանքին առնչվող հարցեր: Ես նրան տեղեկացրի մեր խոշոր նախաձեռնությունների մասին»,- իր թվիթերյան էջում գրել է դեսպան Մկրտչյանը:
Վերջինս ընդգծել է, որ Ռայմոնդ Պաուլսին է նվիրել ամերիկահայ հայտնի գրող և հրապարակախոս Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: