Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)
Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով դիմավորեց վարչապետին: Հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, երկու երկրների ղեկավարները պատվո պահակախմբի ստուգայց կատարեցին:
Այս պահին մեկնարկել է նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ: Հենց հիմնադրամ այցով են մեկնարկել վարչապետի այսօրվա հանդիպումները: