Արտակարգ դեպք Երևանում. «Ֆանտոմասը» փորձել է փախչել քննչական բաժնից (լուսանկար)
Երեւանում այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. քննչական բաժնից փորձել է փախուտի դիմել Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ կատարելու մեջ մեղադրվող 29-ամյա Ադամ Բաղդասարյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացել են «Ֆանտոմասի» դեմն առնել:
Հիշեցնենք, որ Ա. Բաղդասարյանն այն «հերոսն» է, որը Varks.am-ում ներկայացել էր, որ ինքը «Ֆանտոմասն է» և իրեն բռնելը նույնն է, թե մարդիկ Մարս մոլորակում կերուխում անեն: