Վրաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասել է 580-ի
Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր: Հունվարի 24-ի տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 580 դեպք, հատկապես՝ 20-40 տարեկան մարդկանց շրջանում: Այդ մասին հայտարարել է Առողջապահության վարչության պետ Եկատերինա Ադամիան:
«Կարմրուկի զանգվածային տարածումից խուսափելու համար Վրաստանի կառավարությունում հունվարի 18-ին հրամանագիր է ստորագրվել, ըստ որի՝ կառավարության տարբեր ստորաբաժանումներ ունեն որոշակի պարտավորություններ: Պատվաստումը պարտադիր է դարձել մանկապարտեզներում, դպրոցներում, ԲՈՒՀ-երում:
Պատվաստումը պարտադիր է թե՛ մանկավարժների, և թե՛ սաների համար: Հակառակ դեպքում կարող է դրվել նրանց կարգավիճակի փոփոխման հարցը: Կարմրուկի դեմ պատվաստումը պարտադիր է նաև ուղղիչ հիմնարկներում թե՛ դատապարտյալների, և թե՛ ծառայողների համար: Կարմրուկի դեմ պատվաստումը պարտադիր է նաև ԶՈՒ-ում: