Թող քար նետեն այն անձինք, ովքեր չեն սպասել 13-րդ աշխատավարձի. Արմեն Փամբուխչյան
Աժ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Facebook-ի իր էջում գրել է՝
«Անկեղծ ասած պարգևատրումների հետ կապված ցանկություն ունեի մի քանի խոսք ասել, բայց քանի դեռ ինտենսիվ ու անդադար քլնգում եք, երևի թե մի փոքր սպասեմ:
Հ.Գ. միայն մեկ բան, թող քար նետեն այն անձիք, որոնք երբևէ աշխատել են ու այսպես կոչված 13-րդ աշխատավարձի՝ ամանորի շեմին, չեն սպասել գործատուից»: