Գողացել են Բեթմենի մասին կոմիքսների հավաքածուն, որը գնահատվում է 1,4 միլիոն դոլար
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռաթոն քաղաքում փակ պահեստից գողացել են Բեթմենի մասին կոմիքսների հավաքածուն, որը գնահատվում է 1,4 միլիոն դոլար:
Sun Sentinel-ի տվյալով՝ հավաքածուն բաղկացած էր մոտ 450 կոմիքսից, այդ թվում և «Բեթմենի» նախկին թողարկումներից։
Հավաքածուի տերն ասել է, որ կորուստը հայտնաբերել է հունվարի 9-ին։ Դրանից հետո դիմել է ոստիկանությանը։
Նրա կարծիքով՝ կողոպուտին կարող է մասնակցած լինել այն աշխատողը, ով պահեստում փորձում էր վերացնել ջրի հոսքը 2018 թվականի հուլիսին և հետաքրքրվել էր կոմիքսներով։