ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները շուտով հայտնի կդառնան
Ինչպես հայտնի է, խորհրդարանն այսօր կեսօրին սկսել է քվեարկություն՝ ընտրելու ՀՀ մշտական հանձնաժողովների նախագահների: Ընտրության համար հատկացվել է 11.30-ից 13.30 ժամանակահատվածը: Պատգամավորներին տրվել է 11 քվեաթերթիկ, այսինքն՝ ամեն հանձնաժողովի նախագահի համար առանձին քվեաթերթիկ է հատկացված:
Որոշվել է, որ նիստը կվերսկսվի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները սրանք են՝
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնաժողով: