Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Ճապոնիայում հինգշաբթի ժայթքել է Կյուշու կղզեխմբի կղզիներից մեկի Կուտինոերաբուի հրաբուխը:
Ինչպես գրում է Japan Today-ը, հրաբխից մոխիր է ժայթքում դեպի երկինք՝ հասնելով վեց կմ երկարության: Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն ստացվել:
Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ կղզում տարհանումներ են իրականացվել, 109 մարդ տեղափոխվել է անվտանգ վայրեր: Տեղի հեռուստատեսությամբ հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է մոխրագույն ծուխը տարածվում կղզու օդային տարածքում:
Հաղորդավարի խոսքով՝ հզոր պայթյուն է լսվել, որից հետո տեղի է ունեցել հրաբխի ժայթքումը: Կղզու տարածքում վտանգի երրորդ աստիճան է հայտարարվել, ինչը նշանակում է, որ արգելվում է մտնել հրաբխի գոտի: