Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է եղել. կա 3 զոհ
Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում, հավանաբար, բնական գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Ըստ ոստիկանության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեի՝ Մեծ Դիղոմիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Խոսվում է նաև անչափահասի մահվան մասին, ինչը, սակայն, չի հաստատել Կուպատաձեն։ Ըստ նրա՝ պայթյունը տեղի է ունեցել չորրորդ հարկում: Շենքի բնակիչներին տարհանել են։
Բնակարանի պայթյունի հետևանքով տուժած երեք երեխաները տեղափոխվել են Իաշվիլիի կլինիկա: Այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան լուրջ վնասվածքներ են ստացել անչափահասները:
Դեպքի վայր է ժամանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Իաշվիլիի կլինիկայում էլ սպասում են առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյին: