Մալայզիայում կհայտնեն նոր թագավորի անունը
Կառավարիչների կոնֆերանսը հայտարարել է, որ Մալայզիայի նոր թագավոր կդառնա գահի ինը ժառանգներից մեկը, տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսը։
Հաջորդ միապետի անունը կհրապարակվի հունվարի 24-ին։
Նշվում է, որ սովորաբար երկրի գահին հավակնում է Փահանգ դաշնային նահանգի սուլթանը։
Սակայն նահանգի ներկայիս սուլթանը՝ 88-ամյա Ահմադ շահը, լուրջ հիվանդ է։ Նրա ժառանգորդը կդառնա նահանգի ռեգենտ Թենգու Աբդուլան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Մալայզիայի թագավոր Մուհամեդ V-ը, ամուսնանալով «Միս Մոսկվա 2015» Օքսանա Վոեւոդինայի հետ, հունվարի 6-ին հրաժարվել էր գահից՝ չհայտնելով այդքան լուրջ քայլի պատճառը։