Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնողները ցույցը շարունակում են Երևանում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը, այնուհետև շարժվել Երևան: Այս պահին նրանք հավաքված են Վերաքննիչ դատարանի առջև:
«Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում անօրինականություն էր, խլում էին, մարդկանց ձեռքից ունեցվածքը տանում: Հիմա էլ ասում են՝ հիվանդ է, բաց են թողնում»,-ասաց ցուցարարներից մեկը:
Վերաքննիչ դատարանի առջև հավաքվածների թվում ոչ միայն Էջմիածնի քաղաքացիներ են, այլև Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ: