Մոտ 600 մլն դրամ է վերադարձվել պետական բյուջե. Դավիթ Սանասարյան
«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում մոտ 600 մլն դրամ գումար է վերադարձվել պետական բյուջե», – այս մասին այսօր՝ հունվարի 11-ին ասաց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքերով՝ ծառայության ֆունկցիան գումար հետ բերելը չէ, այլ հասկանալը՝ ինչ է տեղի ունեցել և կանխարգելել:
«Գումար հետ բերելը մեր կազմած տեղեկանքների հիման վրա արդեն իրավապահները կանեն»,- ասաց Դավիթ Սանասարյանը և նշեց, որ առաջիկայում ուսումնասիրություններ կսկվեն Պետական բժշկական համալսարանում:
Հարցին՝ արդյո՞ք այսօր թիրախում ԲՈՒՀ-երն են և ո՞րն է պատճառը, ՊՎԾ պետը պատասխանեց, որ թիրախը միայն բուհերը չեն:
«Մենք այս պահին պետական շատ մարմիններում ենք իրականացնում ուսումնասիրություններ: Բայց մի վարչություն կոնկրետ, որի վերահսկողության ներքո են գտնվում բուհերը, հերթով բուհերն է ուսումնասիրում: Մեր համար կարևոր է կրթության որակը: Այս ամենի արդյունքում վերլուծություն ենք ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում բուհերում», – նշեց նա: