130-ամյա կոկորդիլոսի թաղմանը մասնակցել է 500 մարդ
Հնդկաստանում 500 մարդ մասնակցել է 130-ամյա կոկորդիլոսի թաղմանը։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Hindustan Times-ին, գրում է, որ Gangaram անունով կոկորդիլոսը սատկել է հունվարի 8-ին։ Բավամոհատրա գյուղի բնակիչները կոկորդիլոսի մարմինը գտել են տեղի լճակի մոտ։ Մասնագետները ուսումնասիրել են կենդանուն և եկել եզրակացության, որ նա մահացել է ծերությունից։
Երեք մետրանոց կոկորդիլոսի համար բնակիչները շքեղ հուղարավորություն են կազմակերպել, գերեզմանը զարդարել են ծաղիկներով։ Հարևան գյուղի բնակիչները նույպես մասնակցել են շրջանում հայտնի կենդանու թաղման արարողությանը։
Գյուղի բնակչների խոսքերով, կոկորդիլոսը շատ ընկերասեր է եղել, երբեք որևէ մեկին չի կծել։
«Երեխաները կարող էին լողալ նրա կողքը։ Երբեք որևէ մեկի վրա չի հարձակվել և վնաս չի պատճառել։ Այն կոկորդիլոս չէր, այլ ընկեր, մենք երկրպագում էինք նրան»,- պատմել են բնակիչները։
Գյուղացներից մեկը նշել է, որ կոկորդիլոսին համարում էին գյուղի պահապանը։ Նրա մարմինը թաղել են լճակի հարևանությամբ, նախատեսում են այդտեղ հուշարձան տեղադրել։