Հայաստանում և այլ երկրներում բարեփոխումների դանդաղումը կարող է անկայունություն ստեղծել տարածաշրջանում․ ՀԲ
Համաշխարհային բանկը գնահատել է աշխարհի բոլոր երկրների տնտեսական աճի տեմպերն ու հետազոտել նաև դրանց վրա ազդող քաղաքական ու այլ պրոցեսները, որոնք կանխատեսվում են ներկայում։ Զեկույցում Հայաստանի հետ առնչվող ռիսկերը դիտարկվում են Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համատեքստում։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը շարունակում է մնալ այս երկրների ռիսկերից մեկը։ Այսպիսի քաղաքականությունը, ըստ Համաշխարհային բանկի մասնագետների, կարող է մեծացնել անվստահությունը տարածաշրջանի նկատմամբ ու անկայունությունը հենց տարածաշրջանի ներսում։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա Հայաստանի տնտեսական աճը, ըստ զեկույցը պատրաստած մասնագետների, դանդաղելու է, և դրա աճի տեմպը վերականգնվելու է միայն 2020 թվականին։