UFC-ի նախագահը հաստատեց. Նուրմագոմեդով-Մակգրեգոր ռևանշը կկայանա այս տարի
UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը խոսել է Խաբիբ Նուրմագոմեդովի և Կոնոր Մակգրեգորի միջև պատասխան մենամարտ անցկացնելու հավանականության մասին: Սպասվում է, որ մենամարտը տեղի կունենա այս տարի.
«Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ծրագրել ենք, ապա մենամարտն այս տարի կկայանա»,- UFC-ի նախագահի խոսքերը մեջբերում է TMZ-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-229-ի շրջանակում հաղթել էր իռլանդացի մարզիկին: