Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի անցնում աշխարհում. Արմեն Սարգսյան
Իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, վստահություն են ներշնչում հայկական կայունության նկատմամբ։ Մասնավորապես այստեղ եղավ հեղափոխություն, բայց բանկային համակարգն ու արժույթը մնացին կայուն, առանց դրամատիկ փոփոխությունների ազդեցության։ Այս մասին այսօր վարչապետի հետ գործարարներին ընդունելիս ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի անցնում աշխարհում։ Աշխարհում տեսնում են այստեղ իրականացվող պայքարը նաև դատական համակարգում տեղի ունեցող կոռուպցիոն գործընթացների մեջ։
Այս կայությունը և հավասարության հասնելու ձգտումը գրավիչ կարող է լինել ներդրողների համար։