Խոշոր վթար Երևանում. բախվել են 5 մեքենա
Նոյեմբերի 20-ին, ժամը 14:09-ին «911» ծառայությանն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման վայրում՝ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla 90PP010 պ/հ (վարորդը՝ Ն. Ա., 1982 թ.), «Mercedes B037TC պ/հ (վարորդը՝ Ա. Վ., 1992 թ.), «Mercedes 18UO881 պ/հ (վարորդը՝ Հ. Պ., 1980 թ.), «Mercedes 91MG900 պ/հ (վարորդը՝ Տ. Ե., 1964 թ.) և մոտակայքում կայանած «BMW 86DD777 պ/հ (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները. մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Ե.-ն և ուղևոր Ա. Ե.-ն (1960 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա ՀԲԿ:
Վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Ա. Ե.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: