2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել, նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ:
Նշված տղամարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ու այս պահին հրաժարվում են որևէ մեկի հետ բանակցություններ վարել:
Ոստիկանությունը պարզում է նշված անձանց ինքնությունը: