Վանեցյանը զերծ մնաց Քոչարյանի գործի վերաբերյալ մեկնաբանություններից (տեսանյութ)
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվեց մեկնաբանել գաղտնալսման հարցով գործի քննության ընթացքը:
«Ոչինչ չեմ կարող ասել: Քննչկական կոմիտեն գործը քննում է, նշանակվել են փորձաքննություններ: ՔԿ-ն բացատրություններ կտա», - լրագրողների հետ զրույցում ասաց Վանեսյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի ընթացքի մասին հարցին Վանեցյանն ասաց, որ օպերատիվ աշխատանք է տարվում: Երբ աշխատանքը ավարտվի, կոնկրետ հայտարարություններ կլինեն: Առայժ Վանեցյանը զերծ մնաց մեկնաբանություններից: