Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում
Նոյեմբերի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com- ի տեղեկություններով ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աթաբեկյան 135 հասցեում գտնվող Արտաշատի զինկոմիսարիատում վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանի և Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գեղամ Բաղդասարյանի միջև:
Ինչպես հայտնում է կայքը, վիճաբանություն-ծեծկռտուքից հետո Գ. Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի զինկոմիսարիատում իրեն ծեծի են ենթարկել և կոտրել քիթը: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության Արարատի մարզային Ռազմական ոստիկանություն, քանի որ պարզվել է, որ ծեծկռտուքի մասնակից, Հ. Եղիազարյանը ծառայում է Արտաշատի զինկոմիսարիատում՝ որպես տրանսպորտի բաժանմունքի պետ՝ կոչումով կապիտան է: