Հնդկաստանում կապիկը մոր գրկից գողացել է նորածնին և սպանել նրան
Հնդկաստանի հյուսիսում, 12-ամյա տղան մահացել է, այն բանից հետո, երբ նրան մոր ձեռքից խլել է կապիկը և կծոտել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կնոջ ընտանիքի անդամները պնդում են, որ կինը Ագրա քաղաքում գտնվող իր տանը երեխային կերակրելիս է եղել, երբ կենդանին մտել է տուն և բռնել երեխային:
Կապիկը կրծոտած երեխային նետել է մոտակա տան տանիքին, երբ տեղի բնակիչները հետևել են նրան:
Երեխան մահացել է ստացած վնասվածքներից՝ հիվանդանոցում:
Տեղացիները նշում են, որ վերջերս կապիկների հարձակումները այս շրջանում հաճախակի են դարձել: