Դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերվում ՀՀԿ-ի ասածներին, ես զարմանում եմ. Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)
“Դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերվում ՀՀԿ-ի ասածներին, ես զարմանում եմ”,- խորհդրարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ելք խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե Իմ քայլը դաշինքի համամասնական ցուցակը աջաբսանդալ է:
Հրաչյա Հակոբյանը նշեց, որ իրենք լուրջ են վերաբերվում այն կարծիքներին, որոնք ներկայացնում են հանրության լայն շրջանակների տեսակետը: “ՀՀԿ-ն չի ներկայացնում հանրության լայն շրջանակ, ներկայացնում է իրենց ներկուսակցական կարծիքը”,- ասաց Հակոբյանը:
Նա ասաց, որ պատրաստ են քաղաքական պայքարի բոլոր անակնկալներին և հարկ եղած դեպքում կմատուցեն իրենց անակնկալները:
Մանրամասները տեսանյութում: