Մազ ծամող մոլագարի տեսանյութը հայտնվել է համացնցում
Թայվանի 23-ամյա բնակիչը՝ Չժու անվամբ ձևացրել է, թե աղջկա մազերի մեջ սարդ է մտել և առաջարկել է աղջան հանել սարդին: Բայց դրա փոխարեն սկսել է հոտոտել և ծամել աղջկա մազերը: ՄԻջադեպքը ֆիքսել է վերելակում տեղադրված տեսախցիկը: Հայտնում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին Թայվանի Յունլին շրջանում: Տեսանյութի կադրերում երևում է, որ աղջիկը որոշ ժամանակ անց հասկանում է՝ ինչ է կատարվում իրականում, բայց վախենում է դիմադրություն ցույց տալ անծանոթ երիտասարդին:
Դուրս պրծնելով վերելակից՝ աղջիկը միանգամից հայտնում է իր սիրելիին, վերջինս էլ դիմում է պահակների օգնությանը, ինչից հետո Չժուին բերման են ենթարկել իր սեփական տանից և տարել ոստիկանություն: Հետագայում պարզ է դարձել, որ նույն օրը առավոտյան նա նման «հարձակում» է գործել մեկ այլ աղջկա վրա:
Դեռևս պարզ չէ՝ ինչպիսի պատիժ է սպասվում մոլագարին: