Քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդետներ ստանալու համար ստորության գագաթնակետն է. Աշոտյան
Քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդետներ ստանալու համար ստորության գագաթնակետն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ ԿԳ նախկին նախարարի զավակը գնացել է մասնավոր դպրոց, դա նույնն է, որ Պաշտպանության նախարարի զավակը ծառայի օտար բանակում:
Աշոտյանը, մասնավորապես, գրել է.
«Այսօր ԿԳ նախարար Արարայիկ Հարությունյանն անդրադաձել է իմ անձին ու գործունեությանը։
Ինչպես ի սկզբանե հայտարարել եւ իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պատոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնած մարդկանց գործունեությանը եւ կատարած աշխատանքին։
Այդ մարդկանց ցուցակում է նաեւ ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր քաղաքականության մեջի ամենասուրբ կանոնը։
Մինչ բուն խոսքիս անդրադառնալը, ցանկանում եմ Արայիկին եւ նրա թիմակիցներին հիշեցնել, տեղեկացնել եւ սովորեցնել, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդետներ ստանալու համար ստորության գագաթնակետն է։
Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք եւ այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ:
Եվ հորդորել բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից:
Սա համարեք վերջին նախազգուշացում։
Անցնեnք առաջ։
ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել եւ լսել քննատադություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավորումից հետո ոչինչ նոր չի արել ու շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում է», իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ։
12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողներին եւ այլն, եւ այլն՝ այս ամենը արվել է իմ օրոք եւ շարունակվում է նաեւ այսօր:
Իսկ հիմա՝ ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իմ մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով ինձ լռեցնելու անհաջող փորձ է:
Հ.Գ. Ի դեպ, նախարարն այսօր նաեւ հայտարարեց, որ հարցականի տակ է Հայ եկեղեցու պատմության առարկան: Փաստորեն, այս մարդկանց համար ոչ ընտանիքն է սրբություն, որ երեխաները, ոչ մեր պատմությունը, ոչ եկեղեցին:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»: