Հարուցվել է քրեական գործ 20-ամյա կնոջ մահվան փաստի առթիվ. դատախազություն
Ծեծի հետևանքով հիվանդանոցում մահացած 20-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Նոյեմբերի 12-ին հիվանդանոցում մահացած կնոջ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը»,-հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին ահազանգ են ստացել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանը:
Պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ: Ամուսինը բերման է ենթարկել, կատարվում է քննություն: