Մահացել է «Marvel Comics» կազմակերպության նախկին տնօրեն Մարվել Սթեն Լին
96 տարեկան հասակում մահացել է կոմիքսների հեղինակ, «Marvel Comics» կազմակերպության նախկին տնօրեն Մարվել Սթեն Լին՝ հայտնում է Daily Mail- ը:
Նշվում է, որ Սթեն Լիի ընտանիքը շտապօգնություն է կանչել, երբ նրա ինքնազգացողություը կտրուկ վատացել է, սակայն նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո:
Սթեն Լին ստեղծել է այնպիսի հայտնի կոմիքսների հերոսների, ինչպիսիք են՝ Սարդ մարդը, Երկաթե մարդը, Թորան, Հալքը և այլ կերպարներ։ Նա նաև իր ստեղծած որոշ կոմիքսների հիման վրա նակարահանված ֆիլմերում էպիզոդիկ դերեր է խաղացել։