Ավստրալացի մոդելին անպատշաճ հագուստի պատճառով թույլ չեն տվել Լուվր մտնել
Ավստրալիացի մոդել Նյուշա Սիեխը անպատշաճ հագուստի պատճառով չի կարողացել վայելել Լուվրի ցուցանմուշները։ Աղջիկն Instagram-ում գրել է, որ պահապանն իրեն դեռևս մուտքի մոտ է կանգնեցրել և «հրամայել է ծածկվել»՝ գրում է Life-ը։
«Պահապանն ինձ Լուվրի մուտքի մոտ կանգնեցրեց՝ արտաքին տեսքի համար։ Նա ծամածռվում էր, ինձ ուղղված զզվելի շարժումներ էր անում և հրամայեց ինձ ծածկվել»,- վրդովմունքով գրել է Նյուշան ևտեղադրել այդ հագուստով իր նկարը։
Մոդելի էջին գրանցվածների կարծիքները երկու մասի են բաժանվել։ Եթե ոմանք կարծում են, որ նրա արտաքին տեսքում որևէ պախարակելի բան չկա, և «Պիկասոն հաստատ կգնահատեր», ապա մյուսները վստահ են, որ խորը բացվածքով կիսաթափանց զգեստը թանգարան այցելելու համար լավագույն ընտրությունը չէ։