ՊՆ-ն «Armenian Army» համազգեստների բրենդ կստեղծի. Դավիթ Տոնոյան
Պաշտպանության նախարարությունը «Armenian Army» համազգեստների բրենդ կստեղծի։ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական բրենդերը։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս, ԶՈւ պաշտոնական համազգեստը չէ։ Քանի որ ես քաղաքացիական եմ, գտնում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստ կրեմ։ Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը»,- ասաց Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։