McDonald’s-ի սենդվիչում մարդու ատամ են հայտնաբերել
Մարդու ատամի մնացորդներ են հայտնաբերել Ճապոնիայի Կանաձավա քաղաքում վաճառված McDonald’s-ի սենդվիչում՝ տեղեկացնում է AsiaOne-ն։
Օգոստոսին Կանաձավայի McDonald ռեստորաններից մեկի այցելուն McMuffin-ում տարօրինակ պարունակություն է հայտնաբերել: Նա չի կերել սենդվիչը և հանձնել է փորձաքննության։
Հասարակական առողջության քաղաքային կենտրոնում հետազոտական փորձաքննության են ենթարկել սենդվիչը և հայտնաբերել 4-8 մմ երկարությամբ օտար առարկաներ։ Մասնագետները եզրակացրել են, որ դրանք մարդու ատամի փշրանքներ են։ Դեռ պարզ չէ, թե ինչպես են դրանք հայտնվել սենդվիչում։