Վանաձորցի Արթուր Մարտիրոսյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
Վանաձորցի 12-ամյա տղայի` Արթուր Մարտիրոսյանի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը : Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ քննչական կոմիտեում դեռ Արթուր Մարտիրոսյանի մահվան հետ կապված քրեական գործ չկա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող, աուտիզմ ունեցող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: