Փողը երբեք շատ չի լինում` մեր կարիքներն ավելի արագ աճելու միտում ունեն. Ջանջուղազյան
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս բյուջեում կարևորել են ոչ թե փողի քանակը, այլ դրանից ստացված արդյունքը: Հանրապետսկսն խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասաց, թե ցավում է, որ հանրապետության գլխավոր ֆինանսիստի կարծիքով՝ փողի չափը կարևոր չէ: Ջանուղազյանը հիշեցրեց, որ 1995 թվականի բյուջեն եղել է 78,8 մլրդ, 2003-ին՝ 200 մլրդ:
«Ու էսպես կամաց-կամաց աճելով՝ մենք խոսում ենք էսօր 1 տրիլիոն 490 միլիարդի մասին: Իհարկե, էլի քիչ է, որովհետև մեր կարիքներն ավելի արագ աճելու միտում ունեն: Փողը երբեք շատ չի լինում: Մենք երկրի աշխատուշուկան չպետք է աղճատենք: Եթե մասնավոր սեկտորում մեկը ստանում է 1 միլիոն դրամ աշխատավարձ, որովհետև իր որակավորումը բարձր է, պետք է նաև պետական կառավարման համակարգում աշխատողը կարողանա ստանալ այդպիսի աշխատավարձ, հակառակ դեպքում անհամարժեք կլինի ու կդժգոհեն, կասեն` դե էդպես էլ պիտի լինի, դրա համար մենք չունենք լավ մասնագետ»,-պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը: