ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հերքել են Սպիտակ տանը ռումբով ծանրոց հայտնաբերելու մասին տեղեկությունները
Սպիտակ տունն արձագանքել է Նյու Յորքում կասկածելի ծանրոցների հասցեագրման փաստին և դատապարտել է Բարաք Օբամայի, Հիլարի Քլինթոնի և Բիլ Քլինթոնի նկատմամբ հարձակումներ գործելու փորձերը:
«Մեզ ահաբեկելու այս փորձերն, ուղղակի, զզվելի են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անհայտ անձանց կողմից ուղարկվել էին կասկածելի ծանրոցներ, որոնց մեջ, ենթադրվում է, պայթուցիկներ կան:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտնել են, որ Սպիտակ տուն ուղարկված ռումբի առգրավման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Ներկայումս ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտնաբերել և առգրավել են երկու կասկածելի ծանրոցներ․ մեկը՝ Նյու Յորքում, մյուսը՝ Վաշինգտոնում: Երրորդ ծանրոցի առգրավման մասին տեղեկությունը հավաստի չէ»,- նշված է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրությունում: