Ողբերգական դեպք Երևանում՝ բախվել են Nissan-ն ու Երազը. կա զոհ և վիրավոր
Հոկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:20-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում բախվել են Երազ մակնիշի 35 CZ 943 համարանիշի և Nissan մակնիշի 35 ԼR 578 համարանիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու դի՝ պարանոցի հատվածը ամբողջովին վնասված և արյունոտված: 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք հայտնաբերված դին վթարի հետևանքով է մահացել, և այդ հարցի պատասխանը ստանալու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: