ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է անցկացրել՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի Facebook-ի պաշտոնական էջի գրառումից:
Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։