Բացահայտվել է Զատկի կղզու հանրահայտ արձանների գաղտնիքը
Զատկի կղզում բնակություն հաստատած և իրենից հետո բազմաթիվ արձաններ թողած երբեմնի քաղաքակրթությունն այդ արձանները տեղադրել է որոշակի ճշգրտությամբ, այլ ոչ՝ պատահական տեղերում։ Այս մասին տեղեկացնում է Planet-today-ը
Գիտնականների խոսքով՝ քարե արձանների օգնությամբ կղզու բնակիչները նշել են խմելու ջրի ակունքը։Այսինքն, արձաններն ունեցել են ավելի գործնական նշանակություն, քան ենթադրվում էր՝ խմելու ջուրը կենսական նշանակություն ունի ապրելու համար։
«Արդեն երկու տասնամյակ ես փորձում եմ հասկանա՝լ ինչն է Զատկի կղզում երբեմնի ապրող ռապանուի ժողովրդի խորհրդավոր անհետացման պատճառը։ Կղզու գլխավոր հանելուկներից մեկը խմելու ջուրն է։ Մինչև վերջերս պարզ չէր, թե որտեղից էին բնակիչները վերցնում այն, քանի որ մաքուր ջրի աղբյուր այստեղ, փաստորոեն, չկա։ Լճեր և բաց աղբյուրներ չկան, տեղումներ շատ հազվադեպ են լինում»,- պատմում է հետազոտող Կառլ Լիպոն։
Գիտնականն ուշադրություն է դարձրել գրունտային հողերի վրա, որոնք մակերեւույթ են դուրս գալիս արձանների տեղում։ Պարզվել է, որ ընդհատակյա ջրերն ավելի քիչ աղի են, քան կարելի էր ենթադրել։ Այսինքն դրանք խմելու համար պիտանի են։