Ամուսինը կնոջ դավաճանության մասին իմացել է Google Maps-ի օգնությամբ
Պերուի Լիմայի բնակիչը ամուսնալուծվել է կնոջից, բռնացնելով նրան մեկ այլ տղամարդու հետ: Նշվում է, որ ամուսինը այս մամենն արել է Google Maps-ի օգնությամբ: Այս մասին գրում է The Mirror- ը:
Երթուղու կանգառում ամուսինը եռաչափ պատկերով տեսել մի նստարանին պառկած տղամարդու, որի գլուխը դրված է եղել իր կնոջ գրկին: Չնայած այն բանին, որ զույգի դեմքերը ինքնաբերաբար պարզ չեն արտացոլվել, ամուսինը կնոջը ճանաչել է իր հագուստով:
Պատկերը արվել է 2013 թվականին «Ուխտի կամուրջը» տեղական ժամանցի տարածքում: Ապացույցների ճնշման ներքո կինը խոստովանել է իր անհավատարմությունը, և զույգը բաժանվել է: