Ֆրանկոֆոնիային ընդառաջ Կենդանաբանական այգին հոկտեմբերի 11-ին կբացվի ժամը 11:00-ին
Ֆրանկոֆոնիային ընդառաջ Կենդանաբանական այգին հոկտեմբերի 11-ին կբացվի ժամը 11:00-ին: Այս առնչությամբ, Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 8:30-ից մինչեւ ժամը 10:30 արգելվելու է երթեւեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում:
Հաշվի առնելով այս հանգամանքը Կենդանաբանական այգին այդ օրը՝ հոկտեմբերի 11-ին այցելուների համար իր դռները կբացի ժամը 11:00-ին:
Միաժամանակ տեղեկացնենք, որ հոկտեմբերի մնացած օրերին Այգին կշարունակի բացվել առավոտյան ժամը 9-ին (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Այգին բացվում է ժամը 11:00-ին), իսկ տոմսարկղերը կփակվեն ժամը 18:00-ին:
Այցելուները Կենդանաբանական այգում կարող են շրջել մինչեւ 19:00-ը: