Լաս Վեգասի ոստիկանությունը հարցաքննության կկանչի Կրիշտիանու Ռոնալդուին
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը մտադիր է հարցաքննության կանչել Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ամերիկուհի Քեթրին Մայորգայի բռնաբարության գործով, հաղորդում է cmjornal.pt-ն:
«Այս գործի նյութերը հավաքել ենք դեռ 2009 թվականին և մեր տրամադրության տակ են: Դեռ չգիտենք, թե երբ տեղի կունենա հարցաքննությունը, բայց մենք անպայման պետք է ստանանք Ռոնալդուի ցուցմունքը: Մենք պարտավոր ենք լսել նրան, ում ներկայացվել է հանցագործության մեղադրանք»,- ասել է Լաս Վեգասի ոստիկանության մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Քեթրին Մայորգայի հաղորդման համաձայն՝ բռնաբարությունը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում: 2009թ. հունիսին Ռոնալդուն եղբոր և քրոջ հետ հանգստացել է Լաս Վեգասում: