Դարի մենամարտից հետո ձերբակալվել են Մակգրեգորը և Նուրմագոմեդովի մենեջերը (տեսանյութ, լուսանկար)
Թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր՝ Ռիզվան Մագոմեդովը ձերբակալվել է դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հաբիբ Նուրմագոմեդովի և Կոնոր Մակգրերգորի միջև UFC 229-րդ մրցաշարի շրջանակներում կայացած մենամարտից անմիջապես հետո, որտեղ 4-րդ ռաունդում Հաբիբը վստահ հաղթանակ տարավ: Ծեծկռտուքի մեջ ընդգրկված էին երկու մարտիկների թիմերն էլ: Ըստ տեղեկությունների Մակգրեգորին ևս ձերբակալել են, իսկ Նուրմագոմեդովը օկտագոնից դուրս է եկել այդպես էլ չստանալով չեմպիոնական գոտին:
Նուրմագոմեդովի մենեջերի և նրա թիմի ևս մեկ անդամի ձերբակալության պատճառը դեռևս հայտնի չէ:
Посмотреть эту публикацию в InstagramЗадержан менеджер Хабиба Нурмагомедова Ризван Магомедов #mma #ufc #ufc229