Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչեւ այս տարվա ավարտ քիչ հավանական է, պետք է աշխատել 2019 թվականի համար, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նկատի է առնվել, որ նախագահները կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթնաժողովին), այլ նաեւ Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանին։ Դա մեկ, եւ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, որը նույնպես հնարավորություն է տալիս առաջնորդներին մտքեր փոխանակել, առնվազն կարճ ժամանակով։ Այցի հարցը կամ ինչ–որ ժամկետների մասին դեռեւս չի քննարկվել...Կարծում եմ, որ, հնարավոր է, այցի մասով տեղին կլինի սպասել հաջորդ տարում»,–հավելել է նա։
Նա հիշեցրել է, որ ՌԴ առաջնորդի ու ՀՀ վարչապետի վերջին հանդիպումը բոլորովին վերջերս է կայացել. «Այս տարի նրանք արդեն 3 անգամ հանդիպել են, բավականին հիմնավոր քննարկումներ են ունեցել»,–շեշտեց Ուշակովը։