2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա (լուսանկար)
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը- այս մասին գրում է hetq.am-ը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Հարությունյանից հետաքրքրվել են, թե դա ինչ տեսախցիկ է: Նա պատասխանել է, թե դպրոցի տեսախցիկն է: Նախագահը սկզբում դժվարացավ ասել` տեսախցիկը միացվա՞ծ է, թե ոչ, սակայն հասկանալով, որ տեսախցիկի առկայությունը քվեախցիկի վերևում խնդրահարույց է` շտապեց հավաստիացնել, որ դպրոցի պահակն ասել է, թե տեսախցիկը չի աշխատում:
Նշենք, որ թիվ 2/46 տեղամասը գտնվում է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի շենքում:
Տեսախցիկի առկայությունն արձանագրելուց հետ հանձնաժողովի նախագահի ցուցումով հանձնաժողովի անդամներից մեկը ստվարաթղթով ծածկեց տեսախցիկը: