80 ոստիկաններ շրջապատել են ԲՀԿ շտաբը, այստեղ միտում կա. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները գտնվում են Աջափնյակի իրենց գրասենյակում, որտեղի նրանք տեսանյութեր են հրապարակում՝ հայտնելով, որ ոստիկանները շարունակում են իրենց խուզարկությունները: «Մենք հակված ենք կարծել, որ այստեղ միտում կա՝ մեր ուշադրությունը շեղելու»,- ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ միտում կա՝ ցույց տալու, որ ԲՀԿ-ն ընտրություններին ոչ օրինական ճանապարհով է մոտենում: Տեսանյութում Գևորգ Պետրոսյանը նաև պատմում է, որ շտաբի դուռն է ջարդվել, տեղում են մոտ 80 ոստիկաններ, ովքեր շրջապատել են շտաբը: Իսկ մեկ այլ անձ էլ հայտնում է, որ հրմշտոց է եղել, և պատգամավորներն այստեղ են՝ թույլ չտալու, որ իրավիճակը լարվի:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 15:45-ին, մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գ.Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբներից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում:
Նշված վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Բաժին է հրավիրվել երեք անձ: Կատարվում են համապատասխան ստուգումներ ու դատավարական գործողություններ: