Մեր խնդիրն է՝ ագրարային երկրից վերածվել արդյունաբերեկան երկրի. Վարչապետը՝ Արտաշատում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում՝ Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ:
«Արարատի մարզը Հայաստանի ամենախոշոր գյյուղատնտեսական մարզերից է, նաև արդյունաբերական ձեռնարկություններ կան այստեղ, հատկապես՝ սննդի արդյունաբերության ոլորտում: Եվ, իհարկե, շատ կարևոր է ծանոթանալ իրավիճակին և տեղեկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն մարզի բնակիչները, համայնքների ղեկավարները կառավարությունից:
Մեր խնդիրն է՝ ագրարային երկրից վերածվել արդյունաբերեկան երկրի, բայց դա չի նշանակում, որ գյուղատնտեսությունն այդ մոդելում իր տեղը չունի, ընդհակառակը, մենք հույս ունենք, որ այդ պրոցեսի ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունն էականորեն կբարձրանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ժամը 17:00-ին կհանդիպի բնակիչների հետ: