Ուժեղ ջրհեղեղների պատճառով Նիգերիայում «ազգային աղետ» են հայտարարել (լուսանկարներ, տեսանյութ)
Նիգերիայում ուժեղ ջրհեղեղների պատճառով ավելի քան 100 մարդ է զոհվել, իշխանությունները երկրում «ազգային աղետ» են հայտարարել։ Այս մասին սեպտեմբերի 18–ին, հղում անելով Նիգերիայի կառավարությանը, հաղորդում է CNN-ը։
Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ կենտրոնական և հարավային նահանգներում մի քանի շաբաթ շարունակ ձգվող ուժեղ հեղեղների պատճառով,– նշում է նիգերիական NEMA արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Այն նաև զգուշացնում է, որ իրավիճակը կարող է վատթարանալ, քանի որ ջրի մակարդակը շարունակում է Լոկոյա քաղաքում բարձրանալ, որը տեղակայված է Նիգեր և Բենուե գետերի միախառնման տեղում։