Ճապոնացի միլիարդատերը կդառնա առաջին տիեզերագնաց զբոսաշրջիկը
Ճապոնացի միլիարդատեր, արվեստի հավաքորդ Յուսակու Մաեձավան առաջին տիեզերագնաց զբոսաշրջիկը կլինի, որին Spacex-ը կուղարկի թռչելու Լուսնի շուրջը, հաղորդվում է տիեզերական ընկերության Twitter-յան էջում:
Թռիչքը նշանակված է 2023 թ.: Զբոսաշրջիկին տանող տիեզերանավը տիեզերք կթռչի Big Falcon Rocket (BFR) ծանր հրթիռով, որը երկու մասից է բաղկացած. առաջինը տիեզերանավը կհասցնի ուղեծիր, երկրորդը կթռչի Լուսնի շուրջը: Ուղևորության ընթացքում,որը կտևի մեկ շաբաթ, հրթիռը կմոտենա Լուսնին 125 մղոն (201 կմ) հեռավորությամբ, որից հետո կվերադառնա Երկիր:
Բացի Մաեձավայից, թռիչքին կմասնակցեն արվեստի ութ գործիչներ՝ նկարիչ, երաժիշտ, մոդելյոր, ռեժիսոր, որոնց անունները չեն հրապարակվում:
Փոխանցում է Interfax-ը: