Զանգվածային անկարգությունների ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել Եթովպիայում
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից ոչ հեռու բռնություն գործադրելու կասկածանքով 400 մարդ է ձերբակալվել, նրանցից 200-ը հետագայում նաև կալանավորվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ուստիկանության տարածած հաղորդագրությանը:
Աղբյուրը հայտնում է, որ տեղի էթնիկ՝ Օրոմո կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել: Անկարգություններն սկսվել էին դեռևս օրեր առաջ մեկնարկած զանգվածային ցույցերից հետո: Դրանք տեղի էին ունենում իշխող շարժման առաջնորդների՝ երկիր վերադառնալու կապակցությամբ:
Նշվում է, որ նրանք պայքարում են երկրի խոշորագույն՝ օրոմո էթնիկ խմբի ինքնորոշման իրավունքի համար: