Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը սեպտեմբերի 18-ին ուղղակի բանակցություններ են սկսել Փհենյանում: Իրադարձությունների վայրից հեռարձակում է իրականացնում Սեուլում կազմակերպված միջկորեական գագաթնաժողովի մամուլի կենտրոնը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Մուն Չժե Ինի վարչակազմը, կողմերը կքննարկեն ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության վերագործարկման հնարավորությունը, դրա հետ կապված Կորեական թերակղզու միջուկազերծման հարցը, ինչպես նաև անվտանգության ոլորտի խնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: