Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Տեղեկությունը հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:
Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև զենք-զինամթերք:
Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով ևս՝ մարդ առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: